News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն ստեղծել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն՝ անդամագրելով Պ.Հ.-ին, Վ.Գ.-ին և Հ.Գ.-ին: Բացի այդ, պարզվել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և փողերի լվացմանն օժանդակել են Կ.Մ.-ն, Վ.Գ.-ն Բ.Ս.-ն, Ա.Մ.-ն և Վ.Գ.-ն:

Հանցավոր կազմակերպության ղեկավարը «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է առցանց խանութ-հարթակներ, սահմանել թմրամիջոցների վաճառքի ընթացքում գործունեության կանոններ, թմրամիջոցների վաճառքի կարգը և գները։

Արդյունքում՝ թմրամիջոցների իրացումից ստացվել են առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ՝ 1 մլրդ 936 մլն 464 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գումարները ստացվել են տարատեսակ կրիպտոարժույթային հաշիվներին, ապա փոխանցումների և փոխարկումների միջոցով փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն հանցավոր կազմակերպության ղեկավարի և անդամների կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին:

Գումարները ստանալուց հետո, հանցավոր կազմակերպության ղեկավարն ու անդամները դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող տարբեր անձանց և կազմակերպությունների, իսկ փոխանակման արդյունքում ստացված գումարը հրահանգել են փոխանցել իրենց և իրենց հետ փոխկապակցված անձանց անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին՝ խեղաթյուրելով գումարների ծագման իրական աղբյուրը:

Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), Պ.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հ.Գ.-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Բ.Ս.-ի նկատմամբ՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը, Վիգեն Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կ.Մ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Վեներա Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 1-ին մասով (Վարազդատ Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացիոն՝ անձի մահվան հիմքով):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ
ՄԻՊ-ի հայտարարությունը Երևանի միակ սինագոգի վրա հարձակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած…
Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցները փորձել են իրավասու մարմինների հետ ճշտել Հաթերքի գյուղապետի՝ անչափահաս երեխաների ներկայութհամբ ձերբակալվելու փաստը, սակայն պարզել են, որ գյուղապետն արդեն ազատ է արձակվել...
ՍՊԸ-ն Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը…
Հաթերքի գյուղապետին ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ. Ռուբեն Մելիքյան
Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում...
Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները…
Ամենաշատ