News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Հորդառատ անձրևից հետո Երևանում կրկին «գետեր» են  առաջացել, երթևեկությունը խաթարվել է: Քաղաքացիներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակում են լուսանկարներ ու տեսագրություններ Երևանի տարբեր հատվածներից:

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն է հրապարակել Նոր Նորքից դեպի Ջրվեժ գնացող ճանապարհից, որտեղ մեքենաները գրեթե կիսով չափ հայտնվում են անձրևաջրի տակ:

«Ինչքան պետք է քաղաքապետարանն ու Վեոլիա ջուրը կռիվ անեն, թե սա ում տիրապետության տակ է: Մի հատ ջրահեռացման համակարագ չկա»: Օվկիանոս է առաջացել էստեղ,-ասում է Արթուր Սիմոնյանն իր հրապարակած տեսանյութում:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Նելլի Էրիֆանովան լուսանկար է հրապարակել՝ «Նոր Նորք վարչական շրջանը անձրևից հետո» գրառմամբ, որտեղ պատկերված է, թե ինչպես են կիսով չափ անձրևաջրի տակ մնացած մեքենաները փորձում անցնել ճանապարհը:

ImportedPhoto.737557139.659865.jpeg (166 KB)

ImportedPhoto.737557356.392011.jpeg (107 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ