News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին:

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը: 

ԵՄ առևտրի գծով հանձնակատարը նշել է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով: Վալդիս Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական և ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի...
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը
Բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների...
Մոլդովայում որոշել են ԵՄ-ին անդամակցության գլխավոր բանակցողին
Սանդուն ստորագրել է հրամանագիր բանակցություններն սկսելու մասին...
ԵՄ-ին ՀՀ-ի անդամակացության գաղափարը ավելի մեծ տարածում է ստանում երկրի քաղաքացիների շրջանում. ՀԿ ղեկավար
ԵՄ-ին անդամակցության գաղափարը տարածում է ստանում քաղաքացիների շրջանում...
ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, ժողովրդավարությունը թերի չի լինում. Հովհաննես Ազոյան
Ժողովրդավարությունն ինձ համար իրավունքն է, պարտավորությունն է և ապահովությունը։ Ահա այս երեք նախապայմանն է ինձ համար, որ կստեղծի…
4 քաղաքական կուսակցություն առաջարկել է եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին ՀՀ անդամության հանրաքվե. քաղաքական գործիչ
Հանրաքվեի կազմակերպման առաջարկ...
Ամենաշատ