News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Իդրամ Ջունիորը և Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ այս համագործակցությունը Իդրամի հերթական հանձնառություն է՝ փոքր հասակից երեխաներին ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու և այս առումով ավելի պատրաստված սերունդ ունենալու։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ու նաև մեր երկրում գնալով կատարելագործվում են ֆինանսական զեղծարարությունների տեսակները, իսկ մեր հասարակությունը ամեն օր ավելի շատ է ֆինանսական գործիքների և գործարքների հետ առնչվում, կարծում ենք, որ ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու լավագույն տարբերակը երեխաներին մանկուց կրթելն է, ընդ որում՝ դա պետք է անել ժամանակակից երեխաների համար հասանելի և ընկալելի ձևով, իսկ դրա լավագույն տարբերակը խաղ մշակելն է։ Հենց այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել ֆինանսական կրթության մասին խաղ, որը կկոչվի Junius։ Դրա շնորհիվ երեխաները նախ հենց Իդրամ Ջունիոր հավելվածում խաղի միջոցով կպատրաստվեն մրցույթին, ապա կմասնակցեն բուն մրցույթին և հնարավորություն կստանան շահել արժեքավոր մրցանակներ», - ասել է Արսեն Քդենյանը։ 

«Junius մրցույթը ստեղծվել է՝ խթանելու դպրոցականների շրջանում ֆինանսական ու տեղեկատվական գրագիտությունը: Ֆինանսական կրթությունը պարզապես առարկա չէ, այն կյանքի հմտություն է: Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով և բարեկեցիկ ապագայի համար: Ֆինանսական գրագիտությունը երեխաներին հնարավորություն է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել՝ նրանց դնելով ֆինանսական անկախության ուղու վրա, պատասխանատվության զգացում է ներշնչում նրանց ֆինանսների և ապագա նպատակների նկատմամբ: Հավատացած ենք, որ մրցույթն իրական արդյունքներ կտա և  համախմբելով մեր ուժերը կկարողանանք կրթել հազարավոր աշակերտների», - նշեց Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ 

Ընկերություններից տեղեկացնում են, որ մրցույթին գրանցման հնարավորությունը արդեն բաց է koreez.am կայքում, իսկ Idram Junior հավելվածի առաջիկա թարմացումներում  հասանելի կլինի նաև Junius խաղը, որով երեխաները կպատրաստվեն մրցույթին։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

780_7310.jpg (116 KB)

780_7362.jpg (144 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարում ես Արցախբանկի Mastercard-ով` շահում ես մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով...
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին...
Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում
Սա բիզնեսի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման լավագույն եղանակներից է, որը հնարավորություն է տալիս միջոցներ ներգրավել առանց էական հավելյալ ծախսերի...
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն միանում է Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցությունը (PCAF) գործընկերություն է ֆինանսական հաստատությունների միջև ամբողջ աշխարհում...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
Ամենաշատ