News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով այս օրերին միացել է Բագրատ Սրբազանի գլխավորած  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, սոցցանցի իր էջի «story» բաժնում տեղադրված տեսանյութում հայտնել է, որ քաղաքապետարանից ասել են ազատել այն տարածքը, որտեղ հավաքում էին նվերներ՝ արցախցի երեխաներ համար։

«Երևի հիշում եք, որ քաղաքապետարանը իր երկրորդ մասնաշենքում՝ Բուզանդ 1/3-ում, տրամադրել էր սենյակ, որտեղ հավաքագրում էինք զոհված հերոսների երեխաների նվերները։ Դրանից հետո մենք շարունակել ենք, նվերներ ենք տվել մոտ 1,700 արցախցի երեխայի, ապա պայթյունից զոհվածների երեխաներին, հաշմանդամ արցախցի փոքրիկներին։

Հիմա մեծ միջոցառում ենք անում Գեղարքունիքի սահմանամերձ շրջանի մոտ 1,000 երեխայի համար։ Այսօր առավոտյան, երբ կամավորները եկել էին, որ տեղավորեն երեխաների կոշիկները, իրենց ասել են՝ լքեք տարածքը, Բուզանդ 1/3-ում-ում  դուք էլ անելիք չունեք, հանեք ձեր իրերը ու գնացեք այստեղից»,- ասաց դերասանուհին։

Տպել
Ամենաշատ