News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Մենակ մեր հողն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան, մեր գյուղն եմ ուզում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լենա տատը, որն առաջին օրերից սկսած պայքարում է Տավուշից տարածքներ հանձնելու որոշման դեմ։

«Երեխեքին առնեմ ո՞ւր գնամ։ Որ գամ ձեր տուն, ինձ կպահե՞ս, չէ, չես պահի։

Դա Նիկոլի գլուխն ա։ Հայվանի նման մարդիկ ենք, եկել, հավաքվել ենք։ Արյուն թափելով, քրտինքով պահել ենք հողը, բայց հիմա մնացել ենք փոշման նստած։ Սպասում ենք, թե ով մեզ մի բաժակ ջուր կտա, խմենք։ Գան ստեղ նստենք՝ սոված ծարավ, որ էս հողը չտանք թուրքին»,- իր խոսքում նշեց Լենա տատիկը։

Նշենք, որ այժմ Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ արտահայտվելով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից սահմանազատման առնչությամբ երեկ ստորագրված արձանագրությանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ