News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը այսօր՝ մայիսի 16-ին, իր հերթական հավաքն է անցկացնում Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփոլով օրն ու քննարկելով հետագա անելիքները։

Նշենք, որ այսօր շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ եղել է կառավարության շենքի մոտ: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած, բերման է ենթարկվել երեք ցուցարար:

Իսկ նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնելու և հանդիպելու տարբեր ձևաչափերով։

«Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»,-ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ