News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այս մեկ շաբաթը չբոլորած մենք կունենք մեր առանցքային, մեծ հանրահավաքը։ Ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու ենք հանգրվանին»,- ասաց նա։

Նա հայտնեց, որ վաղը ԵՊՀ–ի մոտ բաց դաս ունեն. «Ժամը 17։00 հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ, ժամը 18։00–ին «Նեմեսիսի» մոտ պիտի հանդիպենք 100-ից ավելի դասախոսների հետ»։ Սրբազանն ասաց, որ առաջիկայում հանդիպելու են նախկին սպայական կազմի հետ. «Բավականին մեծ թվով են»։

«Շաբաթ օրը առավոտյան ժամը 11-ին բոլոր քաղաքական կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը ներկայացրեց, որ այսօր առավոտից հանդիպումներ է ունեցել կուսակցությունների հետ. «Հայրենիք կուսակցության հետ ենք հանդիպել, Շանթ Հարությունյանի հետ ենք հանդիպել, Պարույր Հայրիկյանին ենք հանդիպել, տարբեր անհատների ու տարբեր մասնագետների հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ