News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Վրաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել, հայտնել է վրացական Առաջին ալիքը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Թուրքիա պաշտոնական այցի շրջանակում ստորագրված փաստաթուղթը կօգնի ամրապնդել և խորացնել Վրաստանի և Թուրքիայի գործընկերությունը:

Հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կտա գիտելիքներ և փորձ փոխանակել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգիայի վերականգնվող աղբյուրները, էներգաարդյունավետությունը, ենթակառուցվածքների թվայնացումը, ածխաթթու գազի արտանետումների կրճատումը և այլն։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ստորագրման արարողությանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ