News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայում  ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին հինգշաբթի հայտարարել է, թե չի հավատում, որ ռուս զինվորականները բավականաչափ զորքեր են տեղակայել Ուկրաինայի հյուսիս-արևելքում Խարկովի մերձակայքում ռազմավարական ճեղքման հասնելու համար:

Ըստ Reuters-ի՝ գեներալ Կավոլին համոզմունք է հայտնել, որ ուկրաինական զորքերը կպահպանեն իրենց դիրքերը տարածաշրջանում։

«Ռուսները ռազմավարական բեկում մտցնելու համար բավականաչափ ուժ չունեն»,- շեշտել է Կավոլին Բրյուսելում՝  ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տրանսատլանտյան դաշինքի ռազմական առաջնորդների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում: Ըստ գեներալի՝ ռուսները չունեն դա անելու հմտություններ և հնարավորություններ՝       ռազմավարական առավելություններ կորզելու համար:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ակնկալում է «խոշոր բարելավումներ» զինամթերքի քանակի առումով, որը շուտով կստանա Ուկրաինայի զինված ուժերը։ ՆԱՏՕ-ում համարում են, որ Խարկովի տարածքում բեկում մտցնելու համար Ռուսաստանը բավականաչափ ուժեր չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավիահարված Ուկրաինայի Խարկովի շրջանի վրա․ 2 մարդ զոհվել է, 53-ը՝ վիրավորվել
«Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ 116 աշխատակից  և 24 միավոր տեխնիկա
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Ամենաշատ