News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է գտնվում, և սա ծանր կորուստ է ոչ միայն իր երկրի, այլև Հունգարիայի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Կոսուտ ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։

Նա հիշեցրել է, որ իր սլովակ գործընկերը շատ միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ իրեն նման տեսակետներ ունի։ «Մենք աղոթում ենք Սլովակիայի վարչապետի համար, անհանգստանում նրա համար և, իհարկե, մաղթում ենք, որ նա շուտափույթ ապաքինվի և վերադառնա աշխատանքի։ Հիմա Ռոբերտ Ֆիցոն պայքարում է կյանքի համար, նա կյանքի ու մահվան արանքում է»,- ասել է Օրբանը։

«Սակայն,- շարունակել է վարչապետը,- եթե այս իրավիճակին նայեք քաղաքական տեսանկյունից, ապա դա մեծ կորուստ է Հունգարիայի համար, քանի որ եթե անգամ Սլովակիայի վարչապետը ապաքինվի, նա չի կարողանա աշխատել մի քանի ամիս»։ Օրբանը կարծում է, որ առաջիկա ամիսները չափազանց կարևոր կլինեն Եվրոպայի ապագայի համար՝ կապված առաջիկա Եվրախորհրդարանի ընտրությունների և Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետ։

Սլովակիայի արեւմուտքում գտնվող Գանդլովա քաղաքում մայիսի 15-ին զինված հարձակում է տեղի ունեցել Ֆիցոյի վրա։ Վարչապետը հրազենային վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, որովայնի և վերջույթների շրջանում, նա վիրահատվել է և գտնվում է ծանր վիճակում, սակայն կյանքին սպառնացող վտանգը, ըստ իշխանությունների, անցել է։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ըստ սլովակական լրատվամիջոցների՝ դա գրող Յուրայ Ցինտուլան է։ Նրան մեղադրանք է առաջադրվել վարչապետի դեմ մահափորձի համար՝ քաղաքական դրդապատճառներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ
ՄԻՊ-ի հայտարարությունը Երևանի միակ սինագոգի վրա հարձակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած…
Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցները փորձել են իրավասու մարմինների հետ ճշտել Հաթերքի գյուղապետի՝ անչափահաս երեխաների ներկայութհամբ ձերբակալվելու փաստը, սակայն պարզել են, որ գյուղապետն արդեն ազատ է արձակվել...
ՍՊԸ-ն Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը…
Հաթերքի գյուղապետին ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ. Ռուբեն Մելիքյան
Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում...
Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ