News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:

Ստորեւ ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը.

«Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։

Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։

Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:

Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝  Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։

«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է  Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ օրս ԱՄՆ-ն ՀՀ-ին տրամադրել է 15 մլն դոլար մարդասիրական օգնություն, որի չնչին մասն է ուղիղ հատկացվել փախստականներին
ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ...
Ինչպես պետք է բնակապահովման ծրագրի շրջանակում արցախցիները առցանց դիմում ներկայացնեն. Հայտնի է քայլերի հերթականությունը
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական…
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
ԵԽ ECRI հաշվետվությունը. Ավելի քան 100 000 հայեր հեռացել են իրենց տներից Ադրբեջանի ռազմական գորոծղության հետեւանքով
Համարժեք արձագանք տեղահանված անձանց...
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի..
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Ամենաշատ