News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հիմա, որ իրենք 3 հազար էլ չարժեն, ես ի՞նչ անեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցելու համար մարդկանց 3 հազար դրամ են բաժանում:

«Մի բերեք անըդհատ էդ դաշտ մտցրեք: Կամ պետք է այս մարդկանց օրակարգի տակից դուրս գաք, նորմալ օրակարգով շարժվեք, կամ էլ փողոցային տենց խոսենք; Դա ի՞նչ մեր խոսելու բանն է: Այս երկրում ինստիտուտներ կա՞ն, թե չկան: Դատախազությունը գործո՞ւմ է, ԱԱԾ-ն գործո՞ւմ է, ոստիկանություն կա՞, թող գնան պարզեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հենց Քննչական կոմիտեն է դա տարածել, նա արձագանքեց. «Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գտնեն, փաստեն: ՔԿ-ն ինչ ուզում, տարածում է: Փաստ թող ցույց տան, չգնան սրան-նրան ձայնագրեն: Ի՞նչ է, իրենց համար դժվա՞ր է ինչ-որ  բան սարքելը, վարպետները չե՞ն: Իրենց մակաևրդակը չի հասնում այստեղ ու չի էլ հասնելու: Իրենք  ուզում  են մեձզ բերել փողոցի մեջտեղը ու էստեղ հաղթել: Այնտեղ էլ չի լինելու ոչ մի բան: Ո՞վ են նրանք, որ մի բան ասեն, մենք էլ լսենք, կամ չլսենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ