News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Ափոյանը կարծում է՝ ձախողված պետությունից փոփոխությունը ցանկացած ֆորմատի, արդեն մեկ քայլ առաջ է դեպի ապագայի կերտում։

«Երբ մենք ունենք ձախողված պետություն, այդ պետությունից փոփոխությունը ցանկացած ֆորմատի արդեն մեկ քայլ առաջ է դեպի ապագայի կերտում։ Կարծում եմ՝ մենք որևէ մեկը չունենք այսօր մեր շրջապատում, որը համարի, որ պետության այս ընթացքը գնում է բնականոն ընթացքով ու գնում է դեպի հաջողություն, չի կարող որևէ մեկն ասել մի ոլորտ, որ այդ ոլորտում չենք ձախողել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ափոյանի խոսքով՝ շատ կարևոր են այն դետալները, որոնք պետք է լինեն հնարավոր իշխանափոխությունից հետո, բայց այս փուլում ինքն իր առաջ խնդիր է դրել, որ աջակցում է իշխանափոխությանը՝ վստահելով, հավատալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

«Հավատում եմ, որ հաջորդ փուլերում կլինի կոնսոլիդացիա բոլոր ունակ ուժերի կողմից, բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորեն իրենց գիտելիքը, փորձը, հմտություններն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից»,- ասաց Դավիթ Ափոյանը։

Նա վստահեցրեց, որ ուսանողներին ճնշել հնարավոր չէ. «Ես կարծում եմ՝ ուսանողներն արդեն ապացուցել են, որ իրենց մասով համալսարանում ճնշումներ լինում են միայն Ֆիզիկայի ֆակուլտետում ու գիտական փորձերի ժամանակ, այլ  ճնշումներ չեն գրանցում»,- ընդգծեց Ափոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ