News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին, ինչպես նաև վերջին շրջանում լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերին։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ նշված հարցերն իր աշխատանքի առաջնային ուղղություններից են և գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդմանը, որտեղ մանրամասն վերլուծված են դրանցից յուրաքանչյուրը։

Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը միտված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ավելի ամուր համակարգ ունենալուն։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
Ամենաշատ