News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Կոստա դու Սաուիպե քաղաքում տեղի ունեցած «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին՝ ներկայացնելով  Հայաստանի մրցակցային մարմնի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին նաև Կանադայի, Իսպանիայի Թագավորության և Ֆիջիի Հանրապետության մրցակցային մարմինների ներկայացուցիչները:

Գեղամ Գևորգյանը մասնավորապես ընդգծել է Մրցակցության միջազգային ցանցի փորձի կիրառումը ոլորտային ուսումնասիրությունների իրականացման ձեռնարկի մշակման հարցում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՄՊՀ միջնաժամկետ ռազմավարության, շահերի պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև համակենտրոնացումների գնահատման ուղեցույցի մշակման ուղղությամբ:

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ:  Քննարկվել են հետագա համագործակցության խորացման  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  այս տարի փոխադարձ այցելություններ կազմակերպել, ինչպես նաև մեկնարկել երկու երկրների մրցակցային մարմինների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման աշխատանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներին
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ և թոփ մենեջերներ...
2023թ. արագացված տնտեսական աճը «որակյալ» չէր. «Լույս»
Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է՝ չնայած նրան, որ պակասուրդ/ՀՆԱ-ն նվազել է։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2023թ. աճել է…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է ...
ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ
Նաեւ հայտարարում է Քաջարանի բացահանքում 4,6 մլն տոննա ծավալով լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումն իրականացնելու մրցույթ, հայտերի…
ՀՀ Ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի բյուջեի կատարողականը
Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի...
«Ֆլայ Արնա»-ն արդեն երկու ամիս չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը
Չնայած վերոգրյալին՝ ավիաընկերության աշխատակիցներին չի վճարվել ս․թ․ ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձը, ինչպես նաև արձակման նպաստը...
Ամենաշատ