News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38–ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու , ինչպես նաև վերջինիս 47–ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե․–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են հանդիպել վերջինիս ընկերոջ կողմից վարձակալած, Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակում:

Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ա․Ե․–ն, մի խումբ անձանց հետ, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նշված գրասենյակ, որտեղ հանդիպել են Երևանի 38–ամյա բնակչին և նրա  կողմնակիցներին։

Հիշյալ հարցի քննարկման ընթացքում, 38–ամյա տղամարդու կողմից Ա․Ե․–ին հասցեագրված արտահայտության պատճառով,  վերջինս և նրա ընկերները , սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, նպատակադրվել են ապօրինաբար կյանքից զրկել 38–ամյա տղամարդուն և նրա 47–ամյա ընկերոջը։

Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա տղամարդու ուղղությամբ, Ա․Ե․–ի կողմնակիցները սուր ծակող-կտրող առարկայով, գրասենյակի պատին կախված ժամացույցով, ինչպես նաև իրենց մոտ առկա ատրճանակի բռնակով և ձեռքերով հարվածներ են հասցրել 38–ամյա տղամարդու և նրա 47–ամյա ընկերոջ գլխին և մարմնի տարբեր մասերին:

Ա․Ե․–ի և նրա կողմնակիցների հանցավոր գործողությունների հետևանքով 47–ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, վերջինս մի քանի օր անց՝ մայիսի 18–ին, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ 38–ամյա տղամարդու սպանությունը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նշված հանցավոր գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել հիշյալ տուժողների կողմնակիցներից ևս երկուսը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած նշված 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։

2023թ․ սեպտեմբերին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել է, երկուսն ինքնակամ ներկայացել են քննչական մարմին։

Հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Մյուս մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ