News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Անդրեյ Բելոուսովը ստիպված կլինի ռազմական գերատեսչությունը բացել նորարարությունների, գիտնականների և ռազմական տեխնիկա արտադրողների հետ կառուցողական աշխատանքի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անդրեյ Ռեմովիչը, ինչպես գիտեք, եղել է էկոնոմիկայի նախարար, նա ընդհանրապես համարվում է լավ տնտեսագետ, լավագույններից մեկը երկրում, եղել է տնտեսական գծով իմ օգնականը, կառավարության նախագահի առաջին տեղակալը։ Եվ այս առումով նա, իհարկե, ի վիճակի է համակարգել պաշտպանության նախարարության գործունեությունը երկրի բոլոր նախարարությունների և գերատեսչությունների և տարածաշրջանների հետ»,- ըստ Интерфакс-ի ասել է Պուտինը։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել նաև պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։ Պուտինը հավելել է, որ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում նրա պաշտոնական պարտականությունները նախկին փոխվարչապետի համար պարզապես ավելի հեշտ է»։ Ըստ Պուտինի՝ հեց դրանք ե եղել են Բելոուսովին պաշտպանության նախարար նշանակելու դրդապատճառները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ