News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցում գտնվող երկու քոթեջներից գողացել են ինն աթոռ, երկու հեռուստացույց` թվային ալիքների սարքերով, լրագրասեղան և ցանցային (Wi-fi) երկու սարք։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց: Իսկ սա նմանատիպ առաջին դեպքը չէր: Դեռ անցյալ տարվա կեսերից Դիլիջանի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ հաղորդումներ:

Մասնավորապես, նույն օրը` անցած տարվա օգոստոսի 11-ին,մտել էին Դիլիջանի Գետափնյա փողոցի մի շենքի երկու բնակարան. մեկից տարել էին մեկ միլիոն դրամ ու ոսկյա զարդեր, մյուսից` 1500 դոլար և 250 հազար դրամ: Նոյեմբերի 8-ին գողություն էր եղել նաև նույն շենքի մեկ այլ բնակարանից. տարել էին 1,1 միլիոն դրամ: Տարբեր օրերի Դիլիջանի մեկ այլ հասցեից տարել էին ոսկյա զարդեր ու խմիչք, մի չգործող հյուրանոցից գողացել էին ջեռուցման կաթսա, էլեկտրական սղոց և օդամղիչ, դեղատնից թռցրել էին 160 հազար դրամ, իսկ հունվարի 29-ին Թեղուտում մի տնից տարել էին ոսկյա զարդեր: Մինչ այդ էլ, սեպտեմբերի 18-ին, Հաղարծին գյուղի մի տնից տարել էին բջջային հեռախոս, պլանշետ, նոթբուք և այլ տեխնիկա:

Այն, որ հիշյալ բոլոր հափշտակությունները կատարվել էին նույն հանցավոր խմբի կողմից, պետք է հիմնավորվեր ավելի ուշ` մայիսի 9-ին: Գողությունների հայտնի հանգամանքներն ի մի բերելու և ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվեց, որ դրանք կատարել են յոթ երիտասարդներ, վեցը` Հաղարծին գյուղի, մեկը` Իջևան քաղաքի բնակիչ: Այդ օրը նաև ձերբակալվեց խմբի իջևանցի անդամը:

Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները։

Հետագա միջոցառումներով ի հայտ եկան նոր հանգամանքներ: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև ոստիկանության Իջևանի բաժնում: Պարզվեց, որ Գետահովիտ գյուղի մի տնից մեկ ջեռուցման կաթսան, մեկ հեռուստացույցը և հոսանքի մեկ կարգավորիչը նույնպես գողացել էին այս խմբի անդամները: Նրանց խղճին էր նաև նոյեմբերի 15-ին Հաղարծին գյուղի մի տնից օղի թորելու սարքի և էլեկտրական գործիքների գողությունը։

Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ…
Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ...
Ակցիաներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու վարույթով կալանավորվել են Գերասիմ Վարդանյանն ու ևս մի անձ
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև...
Յակուտիայում հանգստյան օրերին անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 20 հազար հեկտարով
Բարդ հրդեհային վիճակ է Յակուտիայում...
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ի հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի...
Ամրակից գյուղում բնակելի տունն ամբողջովին այրվել է. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ եւ երկու ջրտար
Հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ