News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քանի՞ գիտահետազոտական ինստիտուտ ունենք Հայաստանում, քանիսն են լիաթոք գործում, հնարավորությունները ստեղծվա՞ծ են այդ ինստիտուտների համար. ոչ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, բժիշկների հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մեր Նուբար Աֆեյանն այսօր համաշխարհային առաջատար մասնագետներից մեկն է: Ամբողջական մի համակարգ է ղեկավարում, մենք ինչքանո՞վ ենք  օգտվում դրանից: Ողնուծուծով հայ մարդ է, ամեն ինչով պատրաստ, որքանով է օգտվում իր ստեղծած համակարգից մեր երկիրը: Հնարավորությունը ձեռքի տակ է: Ինչքանով է Հայաստանն օգտվում այստեղ այդ գիտափորձը բերելու եւ ասենք, MIT-ի մասնաճյուղ  հիմնելու առռումով: Չենք կարո՞ղ անել: Անշուշտ կարող ենք:

Բացակայում է նպատակը: Մենք ուղղակի տեղ լցնող տեսք ենք ուզում համակարգի, թե՞ գործուն, արտադրող, անընդհատ նվաճումներ արձանագրող համակարգ: Սա ընտրության հարց է:

Պատկերացրեք, Հայաստանը սեփական արտադրության դեղամիջոցներ ունի, որ միայն այստեղ են: «Մոդեռնա» դեղամիջողը Բոստոնում եղավ, կարող էր լինել Հայաստանում: Շատ հնարավոր է, որ լինել ՀՀ-ում»,-ասաց նա՝ հավելելով, որ դրա համար մենք անծայրածիր հնարավորություններ ունենք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ