News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է  «Երիտասարդական էքսպո 2024» միջոցառման բացմանը, որն այս տարի կրում է  «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

ԿՔՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։

038A2219.JPG (1.25 MB)

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է «Ժողովրդավարական երկրում առաջնային է ապահովել հասարակական կյանքում քաղաքացու արդյունավետ մասնակցությունը՝ իրացնելու նրա կարողություններն ու ռեսուրսները: Կարևոր են ոչ միայն գիտելիքն ու հմտությունները, որոնց տիրապետում է քաղաքացին, այլև գիտակցումը, որ հենց ինքն է փոփոխություն բերողը»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հանրակրթական նոր չափորոշիչը դպրոցն ավարտող սովորողների համար սահմանել է ակնկալվող կարողունակություններ և վերջնարդյունքներ, որոնցից մեկը ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորումն է. «Դպրոցն ավարտելուց հետո տիրապետելով այդ կարողունակությանը՝ ակնկալում ենք, որ սովորողները դրանով նպաստելու են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը»։

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև երիտասարդական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդների քաղաքացիական կրթությանը, ներուժի բացահայտմանը և համակողմանի զարգացմանը: Այդ նպատակով մարզերում իրականացվում է երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագիրը: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ 4 կենտրոն արդեն գործում են Մեղրիում, Դիլիջանում, Իջևանում և Ապարանում: Եվս երեք կենտրոն առաջիկայում նախատեսվում է բացել Ախուրյանում, Ծովագյուղում և Արարատում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է «Քաղաքացական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում անցկացվող երիտասարդական էքսպոն՝ որպես ժողովրդավարության մեջ քաղաքացիական ակտիվ մասնակցության հարթակ:

Արթուր Մարտիրոսյանը ներկաներին՝ որպես հասարակական կազմակերպություններ, կոչ է արել իրենց առաջիկա միջոցառումները նախատեսել այս տարվա երիտասարդական մայրաքաղաք Գավառում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ևս ողջունել է ներկաներին և նշել. «Երիտասարդները բերում են նոր հեռանկարներ և ավյուն՝ ի նպաստ տնտեսական զարգացումների, ժողովրդավարության առաջխաղացման և սոցիալական առաջընթացի: «Քաղաքացական կրթություն և մասնակցություն» ծրագրի նման հարթակները՝ ներառյալ այս ազդեցիկ երիտասարդական էքսպոն, նախաձեռնվել են աջակցելու ձեզ այդ գործընթացում՝ ստեղծելով հնարավորություններ ամրապնդելու ձեր նախաձեռնողականությունը և  ակտիվորեն ներգրավվելու ձեր համայնքներում, կրթօջախներում, ընտանիքներում և այլն»:

Ավելի քան 20 ՀԿ-ներ՝ Երևանից, Գավառից, Գորիսից, Եղեգնաձորից, Վայքից, Արմավիրից, Վաղարշապատից, Գյումրիից, Վանաձորից, Ստեփանավանից, Ալավերդուց և Իջևանից, էքսպոյին մասնակցող ավելի քան 200 երիտասարդներին ներկայացրել են երիտասարդների համար նախատեսված իրենց ծրագրերը, ծառայությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների առաջարկները:

038A2353.JPG (1.06 MB)

Երիտասարդները մասնակցել են երկու պանելային քննարկումների հետևյալ թեմաներով՝ «Ինչպե՞ս ներգրավել երիտասարդներին երիտասարդական ծրագրերում», «Պետական մարմինների, ՔՀԿ-ների և սոցիալական մեդիա հարթակների դերը երիտասարդների քաղաքացիական կրթության և ներգրավվածության գործընթացներում»:

Ծրագրի նպատակն է երիտասարդների և բոլոր դերակատարների հետ համատեղ լուծումներ փնտրել՝ դիմակայելու դժվարություններին, որոնց բախվում են երիտասարդները, փոխանակել երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման փորձառությունը, գտնել համագործակցության նոր հնարավորություններ։

Տպել
Ամենաշատ