News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է որոշակի կատեգորիաների բանտարկյալների կամավոր զինվորագրում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում։

Ըստ «Украинская правда»-ի՝ դատապարտյալների պայմանագրային զինծառայության դեպքում օրենքը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն։

Կարող է արդյոք զինվորագրված անձը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել՝ կորոշի բացառապես դատարանը՝ բժշկական հանձնաժողովի, Ուկրաինայի համալրման և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ու տվյալ զորամասի փոխհամաձայնության հիման վրա։

Զինվորագրվելու  հնարավորություն չի տրվի երկու կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության, բռնաբարության կամ սեռական բռնության համար դատապարտվածներին, ինչպես նաև Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի դեմ հանցագործություն կատարած կոռումպացված պաշտոնյաներին,  պատգամավորներին և նախարարներին:

Օրենքը նախատեսում է, որ նման զինծառայողների պայմանագիրը կավարտվի զինվորական ծառայության հատուկ ժամկետի ավարտին, կամ զորացրվելու մասին որոշման հրապարակման պահից։ Նման զինվորականներին արձակուրդ չի տրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ