News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Նումեայում անկարգությունների չորրորդ գիշերն ավելի հանգիստ է անցել, այն օրից, ինչ Ֆրանսիան արտակարգ դրություն է հայտարարել: Ըստ Euronews-ի՝  մայիսի 17-ին դրա մասին հայտնել են Նոր Կալեդոնիայի պետական ծառայությունները:

Փարիզը, որի անդրծովյան տարածքն է կղզին, հայտարարել է, որ լրացուցիչ ուժեր է ուղարկում այնտեղ անվտանգություն ապահովելու համար:

Արտակարգ դրությունը կտևի առնվազն 12 օր, ի լրումն Նոր Կալեդոնիայում արդեն տեղակայված 1700-ի, ևս 1000 զինվորներից բաղկացած օժանդակ ուժերը կժամանեն Նոր Կալեդոնիա՝ նավահանգիստներն ու օդանավակայանները պաշտպանելու և շրջափակված ոստիկանական ստորաբաժանումներին օգնության հասնելու նպատակով: Անդրծովյան տարածքի գերագույն հանձնակատար Լուի լը Ֆրանկը հայտել է, որ պարետային ժամը երկարացվել է մինչև ուրբաթ առավոտ։

Վերջին տվյալներով՝ երկուշաբթից, երբ Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են սկսվել Էմանուել Մակրոնի կառավարության առաջարկվող քվեարկության համակարգի բարեփոխման դեմ, մահացել է 5 մարդ, նրանց թվում՝ երկու ժանդարմ։ Ըստ Լուի լը Ֆրանկի՝ հինգշաբթի օրը ոստիկանության հետ բախումների, հրկիզումների և թալանի հետևանքով առնվազն 60 անվտանգության ուժեր վիրավորվել են, և 214 մարդ ձերբակալվել է։

Անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ Փարիզում Ֆրանսիայի օրենսդիր ժողովը քննարկում էր Ֆրանսիայի սահմանադրության փոփոխությունները Նոր Կալեդոնիայում ընտրական ցուցակները փոխելու համար: Ազգային ժողովը չորեքշաբթի հաստատել էր մի օրինագիծ, որն, ի թիվս այլ փոփոխությունների, Նոր Կալեդոնիայում 10 տարվա բնակություն ունեցողներին հնարավորություն կտա քվեարկելու նահանգային ընտրություններում:

Բանաձևի հակառակորդների պնդմամբ՝ դա օգուտ է բերելու միայն Նոր Կալեդոնիայի ֆրանսիամետ քաղաքական գործիչներին և ավելի է մարգինալացնելու տարանջատման և խտրականության հետևանքով տարիներ շարունակ տուժած կանակներին:

Ֆրանսիան վերջին անգամ արտակարգ լիազորություններ է սահմանել իր անդրծովյան տարածքներում 1985 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ