News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Այս գործընթացը ստով է սկսվել և ստով էլ շարունակվում է: Այս մասին այսօր ՝ մայիսի 17-ին, դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ օրեր առաջ արձանագրության ստորագրումը ժողովրդից գաղտնի է տեղի ունեցել:

«Մենք պետք է կասեցնենք ստի շքերթը, մենք չենք էլ զգում, որ թշնամության, ատելության ու ստի մեջ ենք ապրում: Եվ դուք, որ գիտական ամենաբարձր տիրույթում եք գտնվում, դուք ամենաշատն եք զգում դա, և կարող եք ամենախորքային իմաստով գնահատել»,-հավելեց Բագրատ Սրբազանը:

Դիմելով դասախոսներին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ նրանցից շատերին անձամբ է ճանաչում, հանդիպել են կյանքի տարբեր փուլերում, տարբեր մասնագիտական ու ոչ մասնագիտական թեմաներից զրուցել, և այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա: 

«Այն ջերմությունն  ու զգացողությունները, որ ունեցել ենք շփման ընթացքում, մեզ համար առանցքային ու կարևորագույն նշանակություն են ունեցել, և յուրաքանչյուրդ էլ իմ կյանքի վրա որոշակի ազդեցություն է ունեցել՝ թե՛ ճանաչողական իմաստով, և թե՛ գնահատելու, որ մենք մեր երկրում այդ պատիվ ունեցող , հայրենիք ունեցող մարդկանց բացակայությունը չունենք, այն ինչ մեզ անընդհատ փորձում են ներարկել, որ մեր երկիրը դատարկվել է գաղափարից, արժեքներից, մարդկային որակներից, մարդիկ անտարբեր են»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը՝ կարևորելով դասախոսների դերը թե՛ իր, թե՛ շարժման կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ