News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Միներալնիե Վոդիի միջազգային օդանավակայանի տարածքում ժամանման տերմինալի մուտքի մոտի սրճարանում հրդեհ է բռնկվել: Ս սրճարանից կրակը տարածվել է վերանորոգման ենթակա տարածքների վրա:  

Ըստ Интерфакс-ի՝ օդանավակայանը շարունակել է աշխատել բնականոն հունով, սակայն հրդեհվել է այն տարածքը, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Ուղևորների գոտիներն ու տերմինալները դեռ չեն տուժել:

Արտակարգ իրավիճակների ծառայությունների նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից ավելի ուշ հայտնել են, որ հրդեհը տեղայնացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ