News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բակում «Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսի այցելուներին է դիմավորում Villashin ընկերության «թեթև» ամառանոցային տնակը։

Այն կարելի է կառուցել 20 օրում, ձեռքով, առանց ծանր շինարարական տեխնիկայի։ Բետոնե հիմքի վրա մոնտաժվում է  թեթև մետաղական կարկասը, որի վրա հավաքվում են պատերն ու տանիքը։ Պատերն ունեն հատուկ կառուցվածք, որն ապահովում է ձայնային և ջերմային մեկուսացում, և ամբողջ տունը դարձնում է ջերմախնայող։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Արթուր Սարոյանն ասում է. թեթև մետաղական կարկասից շինարարությունը Հայաստանում վերջին տարիներին լայն տարածում է ստանում, քանի որ ունի մի շարք առավելություններ՝ թեթև է, արագ է հավաքվում, շինարարությունը չի պահանջում մեծ ջանքեր։  

Ի՞նչ է թեթեւ կարկասային շինարարության տեխնոլոգիան

Այդ տեխնոլոգիան եկել է Հայաստան Եվրոպայից, ու համարվում է համաշխարհային լավագույն փորձերից շինարարության ոլորտում։ Զարգացած երկրներում տների 80% -ը կարկասային են։

Կարկասային տները համարվում է ամենառացիոնալ տարբերակը միջին խավի համար։ Կարկասային շինությունը գերազանց հիմք է նորաոճ տան համար, որի առավելությունների շարքում կլինեն նաև օրիգինալ ճարտարապետական լուծումները:

Թեթև կարկասային շինարարության տեխնոլոգիան ենթադրում է շինությունների տեղադրումը ավանդական տարբերակով պատրաստված բետոնե կամ երկաթբետոնե հիմքի վրա։ Տեխնոլոգիան թույլ է տալիս տեղադրել ցանկացած տիպի դռներ և պատուհաններ, որոնք ընտրում է պատվիրատուն։ Նաև հնարավորություն է տալիս օգտագործել ցանկացած տիպի գազի, էլեկտրականության, ջրամատակարարման և ջեռուցման համակարգեր, որոնք մոնտաժվում են պատերի կամ հատակի մեջ։

Շինհրապարակում իրականացվում է պրոֆիլների և պանելների վերջնական հավաքումը և ամրացումը հիմքին։ Միաժամանակ իրականացվում են շինության երեսպատման աշխատանքները։

Որո՞նք են թեթեւ մետաղական կարկասից շինարարության առավելություններն ու դրական կողմերը

  • Կառուցման կարճ ժամկետ
  • Երկարակեցություն
  • Սեյսմակայունություն
  • Հրակայունություն
  • Էներգիայի խնայողություն (ջերմամեկուսիչ են )
  • Բազմատիպություն
  • Մոնտաժման հարմարավետություն
  • Կիրառվող նյութերի բազմազանություն
  • Բարձր որակ
  • Մատչելի գներ
  • Շինարարության հնարավորություն ցանկացած եղանակաին պայմաններում
  • Չի պահանջվում ծանր տեխնիկայի կիրառում

Շինարարության ո՞ր ոլորտներում է այս տեխնոլոգիան լայն կիրառում ստացել

  • Բնակելի շենքեր
  • Հիվանդանոցներ
  • Զորամասեր
  • Դպրոցներ և մանկապարտեզներ
  • Ռեստորաններ և սրճարաններ
  • Խանութներ
  • Պահակային կետեր
  • Կրպակներ
  • Շինությունների վրա հարկի ավելացում
  • Բենզալցակայաններ
  • Ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետեր
  • Անգարներ և պահեստներ

Թեթեւ մետաղական կարկասից շինարարության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել «Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսը, որը բացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր, մայիսի 17–ին։ Այն կշարունակի իր աշխատանքը մայիսի 18–ին և 19–ին, ժամը  11:00-19:00–ը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «ՊրոմԷքսպո» ընկերությունը։

Տպել
Ամենաշատ