News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վաղը կհանդիպեմ քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է հանդիպում նաև մշակույթի գործիչների և պահեստազորի սպաների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի  17-ին, Սուրբ Աննա եկեղեցում օրն ամփոփելու ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Իմ ընթերցածը դասախոսություն չէ, հայեցակարգ է, մարդկանց տրված հնարավորություն է, որ մտածեն, մասնակցեն: Այստեղից այնտեղից արհեստական փախցված թեզեր չեն, գաղափարներ են, կյանքի զարգացման հիմնադրույթներ են»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով բժիշկների և դասախոսների հետ ունեցած հանդիպումներին: Նա նշեց, որ հանդիպմանը ներկա էին երկու հարյուրից ավելի բժիշկներ և հարյուրից ավելի դասախոսներ:

Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ դասախոսները երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ դատապարտել են սահմանազատման իրականացման՝ իշխանությունների որդեգրած տարբերակը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Այսօր  Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը տարածել է հայտարարություն, որ աջակցում է  մեր շարժմանը: Բացի այդ, իրազեկման ավտոերթեր են տեղի ունեցել Արթիկում և Մարալիկում»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ Սփյուռքում նույնպես շարունակվում են աջակացության ակցիաները:

 «Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյան, Դուք դարձել եք անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործնթացի քավության նոխազ: Մի կողմ թողեք, հրաժարվեք այս ամենից»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ