News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանությունները մերժել են Իսրայելի համար զենք փոխադրող նավին նավահանգիստ մտնելու խնդրանքը: Դրա մասին հայտնել է գորմանական Bild պարբերականը։

«Դա անում ենք առաջին անգամ, քանի որ առաջին անգամ ենք հայտնաբերել իսպանական նավահանգիստ մտնել ցանկացող Իսրայելի համար զենք տեղափոխող նավը», - լրագրողներին հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը:

Պաշտոնյան նշել է, որ ապագայում նման կանոն կգործի իսպանական նավահանգիստ մտնել պատրաստվող՝ Իսրայելի համար զենք տեղափոխող ցանկացած նավի համար։ Նա զգուշացրել է որ Իսպանիայի իշխանությունները «ակնառու պատճառներով» կմերժեն նման կանգառները։

«Մերձավոր Արևելքին ավելի շատ զենքի կարիք չունի, նա ավելի շատ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել է Ալբարեսը:

Ընդսմին Իսրայելն այսօր Հաագայի միջազգային դատարանի առաջ պետք է արդարացնի Ռաֆահում իր ռազմական գործողությունը։ ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը քննարկում է Հարավային Աֆրիկայի ներկայացրած դիմումը։ Այս երկրի կառավարությունը պնդում է, որ Իսրայելը անհապաղ դուրս բերի զորքերը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից և մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտք ապահովի խաղաղ բնակիչների համար։

Ըստ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների՝ 13 երկրների՝ ներառյալ՝ Գերմանիայի արտգործնախարարներն Իսրայելին սաստել են Ռաֆահի վրա լայնածավալ հարձակման վերաբերյալ։ Ըստ Süddeutsche Zeitung-ի՝ կոչը ստորագրել են G7-ի բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի ԱՄՆ-ից։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն իր հերթին քվեարկել է Իսրայելի պաշտպանության բանակին լրացուցիչ զինամթերք մատակարարելու օգտին։ Սակայն, ըստ ամենայնի, օրինագիծը չի անցնի Սենատում, որտեղ, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, մեծամասնությունը աջակցում է դեմոկրատներին։ Նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Կոնգրեսում օրինագծի ընդունման դեպքում վետո կդնի դրա վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ