News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի դանդալոշ ստրատեգները անկեղծորեն ուզում են, որ գործնականում ամբողջ Ուկրաինան անցնի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Դրա համար էլ նրանք Բանդերայի կառավարությանը ավելի մեծ հեռահարության զենք են տալիս։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մինչդեռ առաջին դեպքը չէ, երբ նախագահ Պուտինն ասում է, որ խաղաղ կյանքի համար մեր երկիրը պետք է սանիտարական գոտի ստեղծի, որի շրջանակում նեոնացիստական ​​ռեժիմը Ռուսաստանի տարածքում (ներառյալ՝ բոլոր այն հողերը, որոնք վերադարձել են մեր պետությանը) գտնվող թիրախները հնարավորություն չի ունենա խոցելու»,- գրել է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ դժվար չէ հաշվարկել, որ եթե Կիևի ռեժիմը առնվազն 550 կմ հեռահարությամբ Storm Shadow/SCALP-EG տիպի հրթիռներ կիրառի, այն դեպքում, երբ Բելգորոդից Կիև 429 կմ է, ապա Ուկրաինայի գրեթե ամբողջ կենտրոնական տարածքները և Արևմուտքի զգալի հատվածը կհայտնվեն նման սանիտարական գոտու մեջ: «Այսինքն՝ Ռուսաստանն այնտեղ պետք է լինի ամենուր (550 կմ գումարած ևս 70-100 կմ՝ ստույգ լինելու համար)։ Հակառակ դեպքում մեր քաղաքների ու գյուղերի անվտանգությունը չի կարող ապահովվել։ Եթե ​​նույնիսկ պատկերացնենք, որ Կիևի (ավելի ճիշտ՝ Վաշինգտոնի հետ) ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել, ապա հրթիռներով Բանդերայի տեղից վեր կացած ուզածդ ապուշ միանգամայն ընդունակ է այն խախտել։ Հետևանքներն ակնհայտ են»,-նշել է Մեդվեդևը:

Նա հավելել է որ եթե ​​այսպես շարունակվի, ապա երաշխավորված սանիտարական գոտին ինչ-որ տեղ Լեհաստանի հետ սահմանին կլինի։ «Կամ արդեն բուն Լեհաստանում։ Եվ սա լիովին վտանգավոր է։ Ավելին, ոչ ռազմավարական միջուկային զենքերը, որոնցով մեր երկիրը հայտարարեց զորավարժություններ անցկացնելու մասին, միանգամայն  հարաբերական հասկացություն է։ Նման զենքերը (մարտավարական կամ ոչ ռազմավարական), ինչպես հայտնի է, ներառում են միջուկային լիցքերը, որոնք զգալիորեն գերազանցում են Little Boy-ի և Fat Man-ի ուժը: Այնպես որ, պարոնայք, ուշադիր հաշվարկեք՝ ինչ հեռահարության զենք եք հատկացնում նացիստներին»,-գրել է Դմիտրի Մեդվեդևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ