News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի հարավում տեղի ունեցած կլիմայական աղետի զոհ է դարձել 151 մարդ, ևս 104-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։

Ապրիլի 29-ից ի վեր, երբ երկրի ամենահարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգը տուժեց հորդառատ անձրևների հետևանքով, որոնք հանգեցրին ջրհեղեղների և սելավների, մոտ 600 հազար մարդ կորցրել է իր տները, գրում է Xinhua-ն։ Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը 149-ից հասել է 151-ի: Ջրհեղեղներից տուժել են նահանգի 497 քաղաքներից 458-ը, ներառյալ Պորտո Ալեգրի վարչական կենտրոնը, որոնց մեծ մասը հեղեղվել է Գուայբա գետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ