News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է, որ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա ԵԽԽՎ. Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է Alpha News-ը։

«Սա համախոհների ակումբ չէ, այստեղ բոլորը պետք է ներկայացված լինեն։ Եթե որևէ երկրի հասցեին անհանգստանալու կամ քննադատելու պատճառ կա, պետք է ուղղակիորեն առերեսվել դրան: Այստեղ ես խնդիր ունեմ, կարծում եմ՝ եվրոպացի քաղաքական գործիչները բավականաչափ համարձակ չեն։ Հեշտ է բղավել ուրիշների վրա, երբ նրանք այնտեղ չեն: Քննադատեք նրանց ուղղակիորեն, իսկ ինչու ոչ այս կազմակերպության շրջանակներում»,- նշել է հունգարացի նախարարը։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը վերադարձնելու հարցը բարձրացրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում, որն անցկացվում է Ստրասբուրգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ