News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմները իրավապահներին բանավոր կերպով դիմել են՝ հորդորելով ցույց տալ իրենց տարածքի պայթյունի գործով ենթադրյալ հանցագործի լուսանկարը, որպեսզի հասկանան, թե ով է նա, սակայն իրավապահները մերժել են՝ նշելով, թե խիստ քննություն է, ուստի պաշտոնապես պետք է դիմեն, որից հետո կքննարկեն ու կորոշեն՝ կարող են ցույց տալ գործով ենթադրյալ մեղադրյալին, որն իրենց խանութի տարածքում պայթուցիկ է տեղադրել:

Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են հայտարարել եւ մինչ օրս փնտրում են։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է, թե ով է հետախուզվողը. նա Երեւան քաղաքի բնակիչ Գարեգին Վ.-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անունը տվել են ՔՊ գրասենյակի, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկների գործով կալանավորվածները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույզում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, մեզ ամիսներ առաջ հայտնել էր, որ իրեն կամ որդիներին չեն հրավիրել հարցաքննության։ Ըստ նրա՝ հետախուզվողին չեն ճանաչում, անգամ անվան ու ազգանվան առաջին տառն էլ իրենց ոչինչ չի ասում։

Նշենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 տան բակում պայթյունի իրականացմանը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Գ. Գյուլբենկյան փողոցի 33-րդ շենքի եւ Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ սարքերի տեղադրման կազմակերպմանը, բացի վարույթով մեղադրյալ Գ. Ս.-ից եւ ինքնությունները դեռեւս չբացահայտված անձանցից, մասնակցել է նաեւ 42-ամյա Գ. Վ.-ն:

Բացի դրանից՝ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ վերջինս, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց եւ քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձանց հետ, կազմակերպել է Հայկ եւ Նաիրի Սարգսյանների հորը՝ Զ. Սարգսյանին պատկանող, Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցում գործող ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունը:

Փաստ է մեկ բան, որ 2 տարի անց իմացան, թե ով է իրականացրել պայթյունը, բայց գործը այս պահին «օդից կախված է». ենթադրյալ հանցագործը իր գործողությունն արել է 2 տարի առաջ ու անհետացել։ Նկատենք, որ այս պայթյունների գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է. ՔՊ–ն բոյկոտեց արտահերթ նիստը (ուղիղ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված...
Պետք էր ստեղծել մի քաղաքական ուժ, որը ժողովրդի համար ավելի ընկալելի կլինի, քան չընկալելի Նիկոլ Փաշինյանը. Զուրաբյան
Եթե ընդդիմության ցանկալի արդյունքը Փաշինյանի հրաժարականն էր, դրա համար մի քիչ ավելին պետք էր անել...
Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները. Ինչի՞ համար. Դավիթ Անանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին
Այսօր, երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստին, մի...
Արտահերթ նիստին չմասնակցելու ՔՊ-ի որոշումը հակասահմանադրական է. Լեւոն Զուրաբյան
ՔՊ-ի հայտրարությունը, թե իրենք չեն ներկայանա այսօրվա ԱԺ արտահերթ նիստին...
Հարցը գալիս է նրան, թե դու որ կողմում ես՝ եկեղեցո՞ւ, թե՞ իշխանությունների. Թեւան Պողոսյան
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը պետք է լինի մեր բոլորի շարժումը, այն...
Մարդիկ կառչած չեն մանդատներից, վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ լինի. Սրբազան
Սրբազանը նշեց, որ երեկ ևս այցելել է հիվանդանոցներ, պետք է կալանավորվածների ընտանիքներին այցելի և, ըստ նրա, ոչ ոք ընկրկելու խնդիր չունի։ «Նույնիսկ ինձ են…
Ամենաշատ