News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում եւ շրջակա օկրուգներում մահացել է յոթ մարդ այն բանից հետո, երբ խիստ վատ եղանակը պոկել է էլեկտրալարերն ու տապալել ծառեր, քանդվել են աղյուսե պատեր, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Շերիֆ Էդ Գոնսալեսի խոսքով՝ երեք հոգի մահացել է Հարիս օկրուգում, չորս հոգի՝ Հյուսթոնում։

Կիպարիսում գրանցվել է պտտահողմ՝ ժամում 110 մղոն արագությամբ, իսկ Հյուսթոնում ուժեղ քամի է, որի առավելագույն արագությունը հասնում է ժամում 100 մղոնի, տեղեկացրել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

«Այսպիսի քամի մենք Հարիս օրկրուգում չենք տեսել 1983թ. Ալիսիա փոթորկի ժամանակներից»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասել է օկրուգի դատավոր Լինա Իդալգոն։

Ալիսիա փոթորիկը 1983թ. օգոստոսի 18-ին ցամաք էր դուրս եկել Սան Լուիս լեռնանցքում։ Օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ այն խլել է 21 մարդու կյանք, իսկ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է...
Անձրև և կարկուտ Գորիսում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը...
Աթենքի իշխանություններն անոմալ շոգի պատճառով հինգ ժամով փակել են Ակրոպոլիսը
Իրավիճակը սրվել է մայրաքաղաքից հյուսիս ընկած հատվածում, երբ սպասք և սննդի բեռնարկղիկներ արտադրող գործարանում բռնկված հրդեհից հետո...
Կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ․ Վրաստան ուղևորվելիս ինչպես շրջանցել Մ-6 մայրուղին
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը...
Հայաստանում գրանցվել են օրական տեղումների քանակի նոր ռեկորդներ մայիսի համար
Ամսվա ընթացքում գրանցվել են գրեթե բոլոր տեսակի տեղումները վտանգավոր ուժգնությամբ՝ հորդառատ անձրևներ (1 ժամում 30մմ և ավելի քանակով), խոշոր...
Կան փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատարների համար
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ...
Ամենաշատ