News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախատեսում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար, Կալինինգրադ, որպեսզի քննարկի Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված տեխնիկական ասպեկտները, նա այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում։

«Գուցե դա կլինի մայիս ամսվա վերջին։ Եվ այդ ժամանակ, հուսով եմ, ինձ կհաջողվի տեխնիկական բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել»,- ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռոսաստան այցելելու մտադրության մասին հարցին։

Նա ավելացրել է, որ կարող է այցելել Կալինինգրադ։

Գրոսին նաեւ նշել է, որ մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել ԱԷԿ-ի անվտանգության համակարգի հարցերը, որոնք վերաբերում են վառելիքին եւ հենց օբյեկտին։

«Կքննարկվեն մի քանի թեմաներ, բոլորը՝ տեխնիկական բնույթի»,- նշել է Գրոսին։ Նա նշել է, որ բոլոր թեմաները կապված կլինեն Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ քննարկումների ընթացքում ՌԴ-ն կներկայացնի «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ