News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի։

«Հնարավոր է քննարկվի այդ հարցը։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենք պարզ, լայն քննարկման ենք հրավիրել։ Շատերն ասում էին, որ պետք չէ բոլորին հրավիրել, բայց ոչ՝ բոլորին հարգում ենք։ Տերն ինչպես կամենա, այդպես էլ ամեն ինչ կհասնի իր հանգրվանին»,- նշեց սրբազանը։ Նա նաեւ հայտնել էր, որ առաջին հերթին ծանոթանալու եմ նրանց հետ, իրավիճակն եմ ներկայացնելու, երրորդն էլ այս ամբողջ գործընթացի ներառականության մասին են խոսելու:

Բագրատ սրբազանը նաև ասել է, որ իր տեղեկություններով՝ գյուղացիներին համոզելու համար Կիրանց է գնացել ոչ միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ կարող պնդել, որ դա ճիշտ է և չեմ ուզում պատասխանատվություն վերցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը։ Դա ներքին տեղեկատվություն է, բայց պատասխանատվություն չեմ վերցնում հաստատելու դրա 100 տոկոսանոց հավաստիությունը»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ