News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

General Motors ընկերությանը խորթ չէ պատվերով մեքենա ստեղծելու գաղափարը։ Թեեւ զանգվածային հավաքումը զգալիորեն բարդացնում է իսկապես անհատական ավտոմեքենայի արտադրությունը, այդ խնդիրը կարելի է լուծել՝ ռեսուրսներ ծախսելով, ասենք՝ 36 000 դոլար մեկ մեքենայի համար։ Այսպիսի առաջարկ է արել ընկերությունը 2024 CT5-V Blackwings հատուկ շարքի համար, որոնք հավաքվում են ձեռքով 21 խիստ առանձնահատուկ հաճախորդների համար։

Իր 120-ամյակի առիթով մակնիշը վերադարձել է այս թեմային՝ ներկայացնելով հաճախորդներին կոնկերտ տարեթիվն ընտրելու գաղափարը կոնկրետ մոդելի համար։ Այս անգամ Cadillac-ն առաջարկել է ընտրություն կատարել իր էլեկտրական  Celestiq-ի համար։

Տեսականորեն,  յուրաքանչյուր տարվա համար կարելի է ընտրել իր գույնը, այսինքն՝ ավելի քան 20 գնորդ կարող են ունենալ միանգամայն ինքնատիպ հավաքված մեքենաներ։ Բայց հավաքորդները կանխատեսելի մարդիկ են, եւ նման գույներից մեկը՝ սեւը, ընտրվել է մի քանի գնորդների կողմից, այն դեպքում, երբ մյուսները մի ինչ-որ ինքնատիպ բան էին սպասում։

Ինչպես գրել է Autoblog-ը, Cadillac արտադրամասում պտույտի ժամանակ այնտեղ հաճախորդների վեց մեքենա կար։ Չորսը լրիվ պատրաստ էր. մեկը Kimono (կանաչ) գույնի, մեկը Chartreuse (բաց կանաչ), մեկը Abalone (սպիտակ) եւ մեկը Gauntlet (գորշ) գույնի։ Երկու մեքենա, որոնք դեռ հավաքվում էին, ունեին Tactical (կարմիր) եւ Coppertino (բաց գորշ) գույներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ