News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանը հանդիպումը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում է փակ  ձեւաչափով: Բագրատ Սրբազանը խնդրեց, որ լրագրողները իրենց հուզող հարցերը քննարկումից հետո ուղղեն մասնակիցներին։

«Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված։ Հիմա մենք պետք է քննարկենք ոչ թե հետևանքները, այլ պատճառը, որը նստած է Հանրապետության հրապարակի իր աշխատասենյակում։ Մենք նպատակ ենք դրել վերացնել այդ պատճառը»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ 

«Այդ պատճառը պետք է լուծվի, մենք հստակ դրել ենք նշաձողը, որ այդ պատճառը պետք է լուծվի և այս աղետի լուծումներ առաջարկելու խոչընդոտը պետք է հեռացվի՝ կամ հեռանա, կամ հեռացվի։ Ի՞նչ ճանապարհներով, մենք մեկն առաջարկել ենք առանց լինելու քաղաքական մարդ, բայց այդուհանդերձ ամեն ինչը պետք է լինի ընկալելի, իրավական, օրինական ճանապարհով»,- նշեց Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ