News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ծնողներն ավելի հաճախ գերագնահատում են որդիների, քան թե դուստրերի մաթեմատիկական ընդունակությունը, նշվել է այն հետազոտությունում, որի համաձայն՝ գենդերային կարծրատիպերը կարող են խանգարել աղջիկների առաջադիմությանը։

Հետազոտության արդյունքները, որոնք այս շաբաթ ներկայացվել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի դասախոսությունում, ցույց են տվել, որ ծնողները հակված են այն բանին, որ իրենց երեխաներն առաջադեմ են ընթերցանության եւ մաթեմատիկայի ոլորտներում՝ անկախ սեռից։ Բայց մաթեմատիկայում ծնողները գերագնահատել են տղաների ունակությունները, գրել է The Guardian-ը։

«Մենք երբեմն լսում ենք, որ աղջիկները մաթեմատիկա չեն սիրում, բայց ինչ է արվել՝ պարզելու համար, թե ինչու նրանք մաթեմատիկա չեն սիրում։ Ես համոզված եմ, որ բանն այն չէ, որ աղջիկները մաթեմատիկա չեն սիրում, այլ այն, որ դա կարծրատիպերի բազմամյա ազդեցության արդյունք է»,- նշել է Սաութհեմփթոնի համալսարանի տնտեսագետ, դոկտոր Վալենտինա Թոնեյը, որը ներկայացրել է հետազոտության արդյունքները կրթության ինստիտուտում ունեցած իր ելույթում։

Թոնեյը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են մոտ 3 000 երեխաների եւ նրանց ծնողների տվյալները, որոնք մասնակցել են ավստրալացի երեխաների հետազոտությանը (LSAC)։ Ծնողներին խնդրել են գնահատել երեխայի մաթեմատիկական եւ ընթերցման ունակությունները տարբեր ժամանակներում, եւ այդ  գնահատականները համեմատել են  երեխաների իրական գնահատականների հետ Naplan թեստերում, որոնք նրանք անցել են 8-10 տարեկանում։

Թեստերի արդյունքները ցույց են տվել ոչ մեծ գենդերային տարբերություն. աղջիկները լրացուցիչ 1,7 տոկոս են ստացել ընթերցանությունից, իսկ տղաները՝ 0,6 տոկոս մաթեմատիկայից։ Ընթերցանության պարագայում ծնողները, որպես կանոն, ավելի բարձր են գնահատել աղջիկների ունակությունները։ Իսկ ահա մաթեմատիկայում ծնողները չափից ավելի վստահ են եղել, որ տղաներն ավելի ընդունակ են։

Բայց այս գենդերային նախահամոզմունքը չի դրսեւորվել ծնողների մոտավորապես մեկ տասներորդ մասի մոտ, որոնք հարցաթերթիկի հարցերին պատասխանել են արդեն այն բանից հետո, երբ ստացել են իրենց երեխայի արդյունքները։ Էֆեկտն ավելի քիչ էր կրթված եւ այն կանանց մոտ, ովքեր աշխատում են կանացի համարվող մասնագիտական ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ