News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրը կվերսկսի իր F-16 կործանիչների թռիչքները մարզումների դադարից հետո, երբ այս ամսվա սկզբին կործանվել էր դրանցից մեկը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։

ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 8-ին տեղի ունեցած վթարը պայմանավորված էր նրանով, որ ինքնաթիռի գիրոսկոպները սխալ ազդանշաններ էին տվել թռիչքի կառավարման համակարգչում։

«Դա հանգեցրեց այն բանին, որ օդաչուն չկարողացավ կառավարել ինքնաթիռը թռչելիս»,- նշվել է հայտարարությունում։ Օդաչուն հաջողությամբ կատապուլտացվել էր։

F-16 կործանիչներն ունեն չորս նման գիրոսկոպներ։ Միաժամանակյա խափանումը հազվադեպ երեւույթ է եւ առաջին դեպքը սինգապուրյան օդուժի համար, հայտնել են նախարարությունում։ Գերատեսչությունում նշել են, որ բոլոր գիրոսկոպները կստուգվեն եւ կմաքրվեն թռիչքների վերսկսումից առաջ, իսկ ՌՕՈւ-ն եւ F-16 արտադրողը՝ Lockheed Martin ընկերությունը, կփնտրեն անսարքության կոնկրետ պատճառը։

Մայիսին տեղի ունեցած վթարը առաջինն էր սինգապուրյան օդանավի համար 2024թ., երբ F-16C-ն ընկել էր գիշերային վարժանքի ժամանակ ամերիկյան Արիզոնա նահանգում, ինչի հետեւանքով զոհվել էր 25-ամյա օդաչուն, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները CNA-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ