News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Պենտագոնը շտապում է ընդլայնել տիեզերքում պատերազմ վարելու հնարավորությունները՝ համոզված, որ Չինաստանի եւ Ռուսաստանի հաջողությունները տիեզերական գործողություններում աճող սպառնալիք են ներկայացնում ամերիկյան զորքերի եւ այլ ռազմական միջոցների համար հողի վրա եւ ամերիկյան արբանյակների համար, գրել է The New York Times ամերիկյան թերթը։

Պենտագոնի այս նախաձեռնության մանրամասները խիստ գաղտնի են, բայց ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ավելի հաճախ են խոստովանում, որ այդ նախաձեռնությունն արտացոլում է լուրջ փոփոխությունների մասին ռազմական գործողություններում, քանի որ տիեզերքն ավելի հաճախ է մարտադաշտ դառնում, ընդգծել է ԶԼՄ-ն։

Միացյալ Նահանգներն այլեւս չի հենվելու միայն ռազմական արբանյակների վրա՝ կապի, նավիգացիայի եւ ցամաքային սպառնալիքներին հետեւելու համար, գործիքներ, որոնք տասնամյակներ շարունակ Պենտագոնին լուրջ առավելություն են տվել հակամարտություններում։

Փոխարենը Պենտագոնը մտադիր է ունենալ ցամաքային եւ տիեզերական տեղակայման նոր սերնդի միջոցներ, որոնք կարող են պաշտպանել ԱՄՆ արբանյակային ցանը գրոհներից, իսկ անհրաժեշտության դեպքում շարքից հանել հակառակորդի տիեզերասարքերն ուղեծրում, նշել են Պենտագոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ