News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել: Այս մաին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «5 իրավապաշտպաների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը:

«Առավոտյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելեցինք քննչական, ճանաչվեցինք տուժող՝ մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։

Հ․Գ. Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն, մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը (հոդված 237)», - հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու արդեն հետո տեղափոխվել հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ