News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ բողոքի նոտա է հանձնել երկրում Ղրղզստանի բարձրագույն դիվանագետին՝ ի պատասխան պակիստանցի ուսանողների նկատմամբ կիրառված բռնության, տեղեկացրել է Reuters-ը։

«Ղրղզստանի գործերի հավատարմատարին կարծիք է հայտնվել, որ Ղրղզստանի կառավարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի պակիստանցի ուսանողների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- նշվել է Պակիստանի ԱԳՆ հայտարարությունում։

Հայտարարությունում ասվում է, որ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ չորս պակիստանցու ցուցաբերվել է առաջին օգնություն, նրանք դուրս են գրվել, իսկ մեկը դեռեւս բուժման մեջ է գտնվում։ Պակիստանը հայտնել է, որ շտապ օգնության թեժ գծեր է բացել նրանց համար, ովքեր տուժել են բռնությունից։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը իր հայտարարությունում մտահոգություն է հայտնել միջադեպի առիթով եւ ասել, որ Իսլամաբադը անհապաղ հետ կուղարկի պակիստանցի բոլոր քաղաքացիներին, ովքեր կցանկանան հեռանալ երկրից։

Ղրղզստանի ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ մոբիլիզացրել է ուժերը երկրի մայրաքաղաքում, որպեսզի ճնշի բռնությունը, որի ընթացքում հարյուրավոր ղրղզներ հարձակվել են այն շենքի վրա, որտեղ ապրում են օտարերկրացի ուսանողներ, այդ թվում պակիստանցիներ։

Իրավապահ մարմինների հայտարարության համաձայն՝ հարձակման առիթ են հանդիսացել օտարերկրացիները, որոնք ծեծել են քաղաքի բնակիչներին։

Հիշեցնենք, որ անկարգությունների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել գիշերը երկրի մայրաքաղաք Բիշքեկում, տուժել է 29 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ