News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներից մեկը Կիրանց այցելած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին դիմել է հարցով, թե արդյո՞ք նրա երեխան կկարողանա ապրել Կիրանցում՝ ի նկատի ունենալով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը։

«Իմ էրեխեն կապրի՞ ստեղ», - հարցրել է կիրանցին։

Նրան ի պատասխան նախարարն ասել է․ «Դուք ինչու՞եք միայն մի կողմի կանգնելու մասին խոսում։ Մեր սահմանապահն էլ է նույն տեղում կանգնած լինելու»։

«Ես վստահ չեմ», - ասել է կիրանցին։

«Ո՞նց վստահ չեք։ Հիմա տե՞ղ գիտեք, որտեղ իրենք կանգնած են, մենք՝ չէ․․․ Բա ինչու՞ եք մտածում, որ էստեղ էդպես ա լինելու», - ասել է Սանոսյանը։ Կիրանցու խոսքով՝, իննսունականներին իրենք տեսել նման իրավիճակ:

«Բայց հիմա իննսունականները չեն։ Կորոշեն համատեղ, հինգ մետր հեռավորություն։ Այսինքն համարժեք նույնն է լինելու։ Սահմանապահները ձեր անվտանգությունը կապահովեն: Ինչքան էլ Ջեր մտահոգությունները տեղին են, մենք դա ընդունում ենք։ նման մտահոգություն մենք էլ ունենք։ Մտահոգություններից զատ մենք պարտավոր ենք նաեւ իրավիճակը կառավարել։ Իրավիճակը կառավարվում ա մի շարք լուծումներով, որոնցից մեկն է սահմանապահների համարժեք կանգնելը, որոնք կապահովեն Ձեր անվտանգությունը», - ասել է նախարարը։

Նախարարն  ավելացրել է, որ Տավուշի մարզի եւ գյուղի ղեկավարները  կառավարությունում անընդմեջ բարձրաձայնում են Կիրանցի բնակիչներին անհանգստացնող հարցերը։

Ի պատասխան դրան ներկա գտնվող գյուղի բնակիչներից մեկը մի քանի անգամ հարցրեց․ «Գյուղացու ո՞ր  խնդրանքը կատարվեց»։ Սակայն այդ հարցը մնացել է անպատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ