News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում խիստ շոգ է սկսվել, իսկ մայրաքաղաք Նյու Դելիում հայտարարվել է տագնապ երկրի մի շարք շրջաններում ծայրահեղ ջերմաստիճանների պատճառով, տեղեկացրել է АР-ը։

Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունն սպասում է, որ շոգը երկրի հյուսիսում կպահպանվի հաջորդ մի քանի օրերին, եւ մի քանի նահանգներ բերել է բարձր պատրաստվածության վիճակի։ Ուրբաթ Նյու Դելիի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 47,1 աստիճանի։

Փենջաբ, Հարյանա, եւ Ռաջաստան մերձակա նահանգներում նույնպես նկատվել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, եւ այն, ամենայն հավանականությամբ, կմնա բարձր հաջորդ մի քանի օրերին, տեղեկացրել է Հնդկաստանի օդերեւութաբանական վարչության գիտնական Սոմա Սեն Ռոյը։

Ռոյը զգուշացրել մարդկանց դուրս չգալ փողոց արեւի տակ, կոչ է արել շատ ջուր խմել եւ ազատ հագուստ կրել, իսկ նրանք, ովքեր խոցելի են, օրինակ՝ տարեցները, ավելի լավ է մնան տանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ