News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Իմ` վարչապետի թեկնածու լինելու որոշում, որպես այդպիսին, չկա: Նրանք ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրած գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին, համագործակցության մեծ դաշտ գոյացնելուն: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, քաղաքական ուժերի հետ կայացած հանդիպման ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ, հասկանալու համար, ի վերջո, մենք այդպե՞ս ենք գնալու, թե՞ այլ ճանապարհով:

Ժողովուրդը պետք է ընդունի, հաստատի և  վավերացնի, ես սեփական ջանքերով առաջադրվելու նպատակ ու մղում չունեմ: Մեր ամբողջ քաղաքական դաշտի գործողները իրենց մտքերը հայտնել են այդ կապակցությամբ, իրենց կարող եք հարցնել, թե ինչի մասին են խոսել, ինձ բաժին չի ընկնում նման խոսակցություն»,-ասաց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե քաղաքական ուժերը իրեն են տեսնում որպես վարչապետի թեկնածու:

«Ենթադրում եմ, որ քանի որ շարժման ժամանակ հանդիպել ենք, զրուցել  և արդեն գոյացված համախոհությունը կա, հավանաբար մարդիկ մտածել են, որ այդքանով իրենց անելիքը հստակ կերպով արտահայտել են»,-ասաց Բագրատ Սրբազանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք միացել էին շարժմանը, ներկա չէին հանդիպմանը:

«Այնպիսի մարդիկ են մի սեղանի շուրջ նստել, որ այլ պայմաններում, չեմ կարծում, որ նույնիսկ իրար կբարևեին»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Խոսելով նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի` շարժմանը միանալու և հանրության արձագանքի մասին, Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ նրան անձամբ չի ճանաչում, սակայն դրա մեջ վատ բան չի տեսնում, քանի որ շարժումը համերաշխության մասին է, անգամ նրանց հետ, ովքեր «5 րոպե առաջ» աշխատում էին Նիկոլ Փաշինյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ