News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթն օրն այցելել է երկրի հարավարեւմտյան շրջաններ, որտեղ բարձրացել է գետի մակարդակը եւ տեղի են ունեցել հորդ անձրեւներով պայմանավորված հեղեղումներ ու սողանքներ, տեղեկացրել է dpa-ն։

Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Ֆրանսիայի սահմանին գտնվող Սաար երկրամասի նախընտրական միջոցառմանը եւ դրա փոխարեն հագել է ռետինե սապոգներն ու շրջում է մասամբ հեղեղված գյուղական ճանապարհով Քլյայնբլիթերսդորֆում՝ նահանգապետ Անկե Ռելինգերի հետ միասին։

Երկրամասի Սաարբրյուքեն մայրաքաղաքում արտակարգ ծառայությունները արձագանքել են օգնության հազարավոր խնդրանքներին։ Մի քանի շենքեր քաղաքում տարհանվել են, քանի որ տները եւ նկուղները հեղեղվել են։ Մեքենաները մասամբ ջրի մեջ են հայտնվել, իսկ փողոցները լցված են ջրով։ Քաղաքի իշխանությունները կազմակերպել են այլընտրանքային տեղակայում դպրոցներում եւ բացել են թեժ գիծ տուժածների համար։ Ավերածությունների ստույգ մասշտաբների մասին չի տեղեկացվում։ Չկա նաեւ տեղեկություն զոհերի եւ տուժածների մասին։

Շոլցը հավաստիացրել է Սաար դաշնային հողին, որ դաշնային կառավարությունն իրենց հետ է։ «Ցավոք, առաջին անգամ չէ, որ բախվում ենք նման խոշոր տարերային աղետի, ուստի մենք, իհարկե, կդիտարկենք, թե ինչ պետք է անել հիմա եւ ինչ է անհրաժեշտ»,- ասել է նա լրագրողներին։

Սաարն արդեն ձեռնարկել է ֆինանսական օգնության ցուցաբերման առաջին քայլերը, տեղեկացրել է dpa գերմանական լրատվական գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ