News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններում քննարկել են Պեկինի գլոբալ անվտանգության նախաձեռնությունը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի XXXII ասամբլեայում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Սի Ծինփինի գլոբալ անվտանգության նախաձեռնությունը քննարկվել է Չինաստան մեր կատարած այցի ժամանակ, մեր հանդիպումներում ե՛ւ պատվիրակությունների, ե՛ւ նեղ կազմով, առերես հանդիպման ժամանակ... Մենք մեծ իմաստ ենք տեսնում նրանում, որ գլոբալ անվտանգության ապահովման գաղափարի առաջմղումը սկսվեր եվրասիական անվտանգության հիմքերի ձեւավորումից, առանց որեւէ եվրատլանտյան երանգի»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանը բաց է մնում Արեւմուտքի հետ երկխոսության համար, այդ թվում անվտանգության եւ ռազմավարական կայունության հարցերում։

«Բայց, նախ, ոչ թե ուժի դիրքից, ոչ թե սեփական բացառիկության դիրքից, այլ միայն հավասար պայմաններում եւ միմյանց շահերը հարգելով»,- ընդգծել է Լավրովը։

Ռուսաստանի համար երկրորդ կարեւոր պահն այն է, որ երկխոսությունը պետք է վարվի խնդիրների ամբողջության վերաբերյալ, որոնք առկա են այսօրվա աշխարհում, ռազմավարական կայունության եւ ռազմաքաղաքական լանդշաֆտի ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ