News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Լեհաստանը 10 մլրդ զլոտի (2,55 մլրդ դոլար) կներդնի արեւելյան սահմանի պաշտպանության ծրագրում, շաբաթ հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք որոշել ենք 10 մլրդ զլոտի ներդնել մեր անվտանգության համար, եւ ամենից առաջ արեւելյան սահմանի անվտանգության գործում»,- ասել է Տուսկը մամուլի ասուլիսում։

«Մենք սկսում ենք անվտանգ սահմանի կառուցման մեծ նախագիծ, որը կներառի ամրացումների համակարգը, ինչպես նաեւ լանդշաֆտային եւ բնապահպանական լուծումներ, որոնք այդ սահմանը կդարձնեն անմատչելի պոտենցիալ հակառակորդի համար»,- ավելացրել է նա։ Լեհաստանի վարչապետը մանրամասներ չի հայտնել այն մասին, թե ինչ ամրացումներ են կառուցվելու։

Նախորդ կառավարությունը պատնեշ էր կառուցել լեհ-բելառուսական սահմանին, ավելի քան 180 կիլոմետր երկարությամբ եւ 5,5 մետր բարձրությամբ, անլեգալ միգրացիայից պաշտպանվելու համար։ Այն համալրվել է խցիկներով եւ սարքերով, որոնք վերահսկում են սահմանը։

Տուսկը նաեւ տեղեկացրել է, որ երկուշաբթի բանակցություններ է վարելու Եվրոպական ներդրումային բանկի հետ 500 մլն զլոտի հատկացնելու մասին՝ եվրոպական «Երկնային վահան» (European Sk y Shield Initiative) նախաձեռնության արբանյակային բաղադրիչի համար։

European Sky Shield Initiative-ը հակաօդային պաշտպանության ընդհանուր սխեմա է, որն ստեղծել է Գերմանիան 2022թ. եվրոպական հակաօդային պաշտպանության ամրապնդման համար։ Տուսկը այն համեմատել է իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ