News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Սլովակիայի Մասնագիտացված քրեական դատարանը կալանքի տակ է վերցրել տղամարդուն, որը մահափորձ է կատարել երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, տեղեկացրել է RTVS-ը։

71-ամյա Յուրայ Ցինտուլան մեղադրվում է մահափորձ կատարելու մեջ։ Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն։ Ինքը՝ Ռոբերտ Ֆիցոն, Բանսկա Բիստրիցայի Ռուզվելտի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Վարչապետի վիճակը կայունացել է, գրել է ԶԼՄ-ն։

Ուրբաթ կատարված վիրահատությունը նպաստել է դրական կանխատեսմանը, մամուլի ասուլիսում տեղեկացրել է Սլովակիայի առողջապահության նախարար Զուզանա Դոլինկովան։ Նրա կանխատեսումներով՝ Սլովակիայի վարչապետին հազիվ թե առաջիկա օրերին այլ հիվանդանոց տեղափոխեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ