News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ այստեղ հավաքված բոլոր սպաները գիտակցում են, որ սա մեր բոլորիս լինելու-չլինելու հարցն է։ Այս մասին լրագրողի ետ զրույցի ժամանակ հայտնել է պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Գարիկ Գալեյանի խոսքով՝ Սրբազան Հոր աջակից դարձած սպաներից շատ-շատերը գիտակցում են,  որ Հայրենիք են պարտք զոհված  տղաներին։

«Ու կարծում եմ, որ բոլորը հենց էդ նպատակով էլ ստեղ էին հավաքվել, որպեսզի մենք չկորցնենք էդ հայրենիքը, որի համար մեր տղաները իրենց կյանքը տվել են։ Չնայած՝ կորցրեցինք Արցախը, բայց մնացածը չկորցնենք։ Ես էսօր բոլորի փոխարեն ամաչում եմ։ Կարծում եմ՝ էս բոլորը էն քայլին կգնան, որպեսզի ես վաղը արժանապատիվ իմ տղայի աչքերին նայեմ։ Սպասում եմ իրենցից այս բոլորը, գեներալիտետից», - նշել է Գարիկ Գալեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ